20:13  ,  25 սեպտեմբերի, 2016

Անտուան Գրիզմանի միակ գոլը հաղթանակ բերեց Մադրիդի «Աթլետիկոյին»

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց Լա Կորունիայի «Դեպորտիվոյին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը 70-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Երկրորդ խաղակեսը հյուրերն անցկացրին 10 խաղացողներով: Ընդմիջումից առաջ հեռացվեց կիսապաշտպան Ֆայչան Ֆայրը:

«Աթլետիկոն» 12 միավորով երրորդ տեղում է՝ երկու միավոր զիջելով առաջատար «Ռեալին», մեկ միավոր՝ «Բարսելոնային»:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Աթլետիկո» - «Դեպորտիվո»՝ 1:0

Անտուան Գրիզման, 70

Հեռացում՝ Ֆայչալ Ֆայր («Դեպորտիվո»), 45+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս