18:19  ,  25 սեպտեմբերի, 2016

Ռոնալդուի վատագույն մեկնարկը Իսպանիայի առաջնություններում

2009-ից Մադրիդի «Ռեալում» հանդես եկող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկը արդյունավետության ցուցանիշով վատագույնն է: Դեռ երբեք 31-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» Իսպանիայի առաջնությունների առաջին վեց հանդիպումներում չէր բավարարվել մեկ գոլով:

Նախորդ ամենավատ ցուցանիշը եղել էր 2010-2011 թվականների մրցաշրջանում: Այն ժամանակ նա վեց խաղում խփել է երեք գոլ: Լավագույնը արդյունքը՝ 2014-2015 թվականների առաջնությունում՝ 10 գոլ:

Ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մեկ անգամ գրավել է «Օսասունայի» դարպասը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Եվրո-2016-ի եզրափակիչում ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց թողեց «Ռեալի» նախապատրաստական փուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում