17:20  ,  25 սեպտեմբերի, 2016

Մոուրինյո. Ռունին մնում է իմ ավագը, ես նրան վստահում եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լեսթերի» հետ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում թիմի ավագ Ուեյն Ռունիին պահեստայինների նստարանին թողնելուց հետո նշել է, որ անգլիացի հարձակվողին լիովին վստահում է:

«Ռունին կարեւոր խաղացող է ինձ համար, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ամբողջ Անգլիայի համար: Նա մնում է իմ ավագը, ես նրան լիովին վստահում եմ: Նա երջանիկ է մեր հաղթանակից հետո: Հաղթել են բոլորը, Ռունին՝ այդ թվում: «Մանչեսթեր Յունայթեդը» նրա թիմն է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է skysports-ը:

«Լեսթերի» դեմ խաղում Ուեյն Ռունին 83-րդ րոպեին փոխարինեց Մարկուս Ռեշֆորդին: 4:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում