16:03  ,  25 սեպտեմբերի, 2016

Նեյմարի նվերը Դաունի համախտանիշով երկրպագուին

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում տարած հաղթանակից հետո մարզաշապիկը նվիրել է Դաունի համախտանիշ ունեցող երկրպագուին, որը հուզվել է ֆուտբոլիստի քայլից:

Հիշեցնենք, որ Խիխոնում տեղի ունեցած խաղում կատալոնական ակումբը հաղթել է 5:0 հաշվով: Նեյմարը դարձել է երկու գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում