14:27  ,  25 սեպտեմբերի, 2016

ԱԱ. Ռուսաստանը դուրս թողեց աշխարհի փոխչեմպիոն Իսպանիային

Կոլումբիայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաեւ աշխարհի փոխչեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը 2:6 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի թիմից:

Եզրափակիչի ուղեգրի համար ռուսները սեպտեմբերի 27-ին կմրցեն Իրանի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է Պարագվային:

Իրանցիները 1/8 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով սենսացիոն հաղթանակ էին տարել աշխարհի արդեն նախկին չեմպիոն Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:

ԱԱ-2016, քառորդ եզրափակիչ

Պարագվայ – Իրան՝ 3:4

Իսպանիա – Ռուսաստան՝ 2:6

Արգենտինա – Եգիպտոս

Ադրբեջան – Պորտուգալիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում