Կոլումբիայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաեւ աշխարհի փոխչեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը 2:6 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի թիմից:
Եզրափակիչի ուղեգրի համար ռուսները սեպտեմբերի 27-ին կմրցեն Իրանի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է Պարագվային:
Իրանցիները 1/8 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով սենսացիոն հաղթանակ էին տարել աշխարհի արդեն նախկին չեմպիոն Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:
ԱԱ-2016, քառորդ եզրափակիչ
Պարագվայ – Իրան
Իսպանիա – Ռուսաստան
Արգենտինա – Եգիպտոս
Ադրբեջան – Պորտուգալիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում