13:46  ,  25 սեպտեմբերի, 2016

Գարեթ Բեյլ. Հիասթափված ենք արդյունքից

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս Պալմասի» հետ 2:2 հաշվով ավարտված հանդիպումը:

«Հիասթափված ենք արդյունքից: Մենք դեռ պարտություն չենք կրել այս առաջնությունում, բայց կարեւորը երեք միավոր վաստակելն է: Հաշվի առնելով մեր հնարավորությունները՝ կարելի է ասել, որ հաջողությունը երես էր թեքել մեզնից, այսպիսին է ֆուտբոլը: Այժմ մենք խաղալու ենք Դորտմունդում եւ ունենք հեղինակությունը վերականգնելու խնդիր»,- Գարեթ Բեյլի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Սեպտեմբերի 27-ին Զինեդին Զիդանի գլխավորած թիմը «Բորուսիայի» դեմ արտագնա հանդիպում կանցկացնի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում