11:22  ,  25 սեպտեմբերի, 2016

Մոուրինյո. Վան Գալի թողած ժառանգությունը խանգարում է «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է, որ թիմի նախորդ գլխավոր մարզիչ, հոլանդացի Լուի վան Գալի ժառանգությունը խանգարում է թիմին ցուցադրել իր դավանած խաղը:

«Իմ ու Վան Գալի մոտեցումները ֆուտբոլում տարբեր են, եւ դա նորմալ է: Այդ պատճառով խաղացողների մոտ հակասություններ կան նախորդ տարիների ընթացքում սովորածի եւ իմ պարտադրածի միջեւ: Նախորդ տարիներին նրանք բախվել են անհաջողությունների: Նրանք գիտակցում են պատասխանատվությունը եւ մեծ սպասելիքները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթել է երկրի չեմպիոն «Լեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 4:1

Քրիս Սմոլինգ, 22, Խուան Մատա, 37, Մարկուս Ռեշֆորդ, 40, Պոլ Պոգբա, 42 – Դեմարայ Գրեյ, 59

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, ԱնդերՀերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա (Էշլի Յանգ, 87), Մարկուս Ռեշֆորդ (Ուեյն Ռունի, 83), Ջեսի Լինգարդ (Մայքլ Կերիկ, 78), Զլատան Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում