23:37  ,  24 սեպտեմբերի, 2016

Մոուրինյո. Պերեսը ցանկանում էր, որ վերադառնայի «Ռեալ» եւ հեռացնեի Ռամոսին, Պեպեին ու Մարսելոյին

Իսպանական AS-ը հատված է ներկայացրել The Sun-ի լրագրող Ռոբ Բիսլիի գրքից, որում հեղինակը պատմել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Մադրիդի «Ռեալում» աշխատանքի մասին:

Պորտուգալացի մասնագետը պատմել է, որ 2015-ին Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իրեն առաջարկել է վերադառնալ:

«Նախագահը գնահատում է ինձ: 2015-ին նա ցանկանում էր, որպեսզի եւ վերադառնայի եւ մաքրեի թիմը՝ հեռացնելով Սերխիո Ռամոսին, Պեպեին ու Մարսելոյին: Սակայն ես նրան ասացի, որ արդեն շատ ուշ է:

Գիտեմ, որ Զիդանի թեկնածությունը քննարկվել է նաեւ Բենիտեսի նշանակումից առաջ: Սակայն Պերեսն անհանգստացած էր այն անկարգություններով, որոնք Զիդանը սարքել էր «Կաստիլիայում»: Խոսվում էր նաեւ Յուրգեն Կլոպի մասին»,- ըստ գրքի հեղինակի՝ ասել է Ժոզե Մոուրինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում