23:23  ,  24 սեպտեմբերի, 2016

Վահագն Միլիտոսյանը` հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Սլովակիայի երրորդ լիգայի առաջնության հերթական տուրում «Տոպվար Տոպոլչանի» թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նեդեդի» նկատմամբ:

«Տոպվար Տոպոլչանիի» բոլոր գոլերը խփել է 23-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, որը 2014-ին հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 10-ի եւ միանձնյա գլխավորել ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում