22:22  ,  24 սեպտեմբերի, 2016

«Արսենալ» - «Չելսի». Ամեն ինչ որոշվեց առաջին խաղակեսում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալն» ընդունեց «Չելսիին» եւ վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Արսեն Վենգերի թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում: Չիլիացի Ալեքսիս Սանչեսն ու անգլիացի Թեո Ուոլքոտն աչքի ընկան սկզբնամասում, իսկ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խաղի վերջնական հաշիվը ձեւակերպեց 40-րդ րոպեին:

«Արսենալը» 13 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ «Չելսին» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը եւ 8-րդն է՝ 10 միավոր:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 3:0

Ալեքսիս Սանչես, 11, Թեո Ուոլքոտ, 14, Մեսութ Օզիլ, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում