20:04  ,  24 սեպտեմբերի, 2016

«Բարսելոնան»՝ առանց խնդիրների

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» Խիխոնում 5:0 հաշվով պարտության մատնեց «Սպորտինգին»: Առանց վնասվածքից ապաքինվող Լիոնել Մեսիի խաղացող կատալոնական ակումբը 3 րոպեի ընթացքում 2 գոլ խփեց առաջին խաղակեսում, 3 անգամ էլ աչքի ընկավ խաղի վերջնամասում: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Նեյմարը, իսկ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն աչքի ընկավ մեկ անգամ եւ 5 գնդակով գլխավորեց Պրիմերայի ռմբարկուների ցուցակը:

«Բարսելոնան» 13 միավորով հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ սեպտեմբերի 24-ին կհյուրընկալվի «Լաս Պալմասին»:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»՝ 0:5

Լուիս Սուարես, 29, Ռաֆինյա, 32, Նեյմար, 81, 88, Արդա Թուրան, 85

Հեռացում՝ Ալբերտո Լորա, 74 («Սպորտինգ Խիխոն»)

«Էյբար» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0

Արսյեր Իլյարամենդի, 57 (ինքնագոլ), Բեբե, 66

Հեռացում՝ Արից Էլուստոնդո, 24 («Ռեալ Սոսյեդադ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Պեդրո Լեոն, 25 («Էյբար»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով