18:03  ,  24 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր». Իբրահիմովիչի «նմանակը» մտել է խաղադաշտ (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լեսթերի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Զլատան Իբրահիմովիչի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ: Ֆանատին նաեւ հաջողվել է մոտենալ շվեդ հարձակվողին, որին նա բավական նման է: Նրան խաղադաշտից հեռացրել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Անգլիայի գործող չեմպիոնի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում