11:37  ,  24 սեպտեմբերի, 2016

Դավիդ Վիլյայի դուբլն ու «Չիկագո Ֆայրի» խոշոր հաշվով պարտությունը

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրը» մրցակցի խաղադաշտում 1:4 հաշվով պարտվել է «Նյու Յորք Սիթիին»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան:

22-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին, երբ հաշիվը 1:3 էր: Նախորդ տուրում նա մեկնարկային կազմում խաղացել էր 70 րոպե:

Հիշեցնենք, որ Արշակյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը շուտով կսկսի պատրաստվել Ռումինիայի եւ Լեհաստանի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին:

29 խաղ անցկացրած «Չիկագո Ֆայրը» 27 միավորով արեւելյան գոտու հետնապահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում