23:50  ,  21 սեպտեմբերի, 2016

«Ռեալը» Մադրիդում չհաղթեց «Վիլյառեալին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Վիլյառեալի» հետ եւ բավարարվեց մեկ միավորով: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խաղաց ձեռքով, եւ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Բրունո Սորիանոն: 

Ընդմիջումից հետո Սերխիո Ռամոսը վերականգնեց հավասարությունը: Ավելին անել Արքայական թիմը չկարողացավ:

«Ռեալը» 13 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 1:1

Սերխիո Ռամոս, 48 - Բրունո Սորիանո, 45+1, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս