14:55  ,  14 սեպտեմբերի, 2016

Կառլեն Մկրտչյանը չի խաղա եւս մեկ շաբաթ

Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից, որը նա ստացել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։

«Անժիի» կայքը տեղեկացնում է, որ  27-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար պահանջվելու է մեկ շաբաթից ոչ պակաս։  Մկրտչյանը չի մասնակցի «Ուրալի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը բաց էր թողել նաեւ դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղը, որում Հայաստանի հավաքականը Կոպենհագենում պարտվել էր նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս