23:30  ,  11 սեպտեմբերի, 2016

Ջեւան Չելոյանց. «Սպարտակում» այս ֆուտբոլի հիմքը դրել է Ալենիչեւը

Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախկին անդամ Ջեւան Չելոյանցը հիացմունքով է արտահայտվել իտալացի Մասիմո Կարերայի գլխավորությամբ թիմի ցուցադրած ֆուտբոլի մասին:

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Սպարտակը» 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

«Չեմպիոնական խաղի մասին խոսելը վաղ է, սակայն խաղը վատը չէ: Մի քանի տուր հետո հնարավոր կլինի ասել՝ կա այստեղ Կարերայի ներդրումը, թե ոչ: Առայժմ այս ֆուտբոլի հիմքը «Սպարտակում» դրել է Ալենիչեւը: Հնարավոր չէ մի ակնթարթում փոխել խաղը: Վաղուց թիմն այսպես չէր խաղացել, ֆուտբոլի որակը բարձր է, նորեկներն էլ լավն են»,- Չելոյանցի խոսքը մեջբերում է sport-express-ը:

52-ամյա Կարերան «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւի օգնականն էր եւ օգոստոսին փոխարինեց նրան:

6 խաղից հետո «Սպարտակը» 16 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում