17:31  ,  2 սեպտեմբերի, 2016

Միխայիլ Մարկոսովը տեղափոխվել է պետերբուրգյան «Դինամո»

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Սոլյարիսի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը տեղափոխվել է պետերբուրգյան «Դինամո», հայտնում է ակումբի կայքը:

31-ամյա ֆուտբոլիստը դինամոյականների հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ 2015/2016 մրցաշրջանի առաջին հատվածում Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածուն խաղում էր «Խիմկիում», որի կազմում խփել էր 15 գոլ եւ դարձել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի արեւմտյան գոտու լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում