23:33  ,  1 սեպտեմբերի, 2016

Բրազիլացի ֆուտբոլիստը կխաղա «Գանձասար-Կապանում»

Տրանսֆերային պատուհանի փակվելուց ժամեր առաջ «Գանձասար-Կապանն» ունեցել է եւս մեկ համալրում: Վարձակալական հիմունքներով Սյունիքը ներկայացնող թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Վալմերսոն Գարսիա Պրայան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացի 22-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Բրազիլիայի «Բ» Սերիայում հանդես եկող «Լուվերդենսե» ակումբից: Վալմերսոնն ունիվերսալ ֆուտբոլիստ է, հիմնականում գործում է դաշտի կենտրոնական հատվածում, բայց կարող է խաղալ նաեւ եզրերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով