10:40  ,  2 սեպտեմբերի, 2016

Բալոտելի. Merci, merci, merci

Անգլիական «Լիվերպուլից» «Նիցա» տեղափոխված իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին Instagram-ում առաջին լուսանկարն ու տեսանյութն է տեղադրել ֆրանսիական քաղաքից` հրավառության ֆոնին: Բալոտելին «Նիցային» շնորհակալություն է հայտնել իր հետ պայմանագիր կնքելու համար:

Հիշեցնենք, որ սկանդալային վարքով հայտնի իտալացին ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել ֆրանսիական ակումբ: Նա միայն վերջին պահին է կարողացել նոր ակումբ գտնել: «Նիցայում» նա կխաղա 9 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում