10:35  ,  1 սեպտեմբերի, 2016

Պրեմյեր լիգայի ակումբները 1.15 միլիարդ ֆունտ ծախսեցին տրանսֆերների վրա

Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեցին 1.15 միլիարդ ֆունտ ստերլինգ, տեղեկացնում է BBC-ն:

Դա ֆուտբոլի պատմության բացարձակ ռեկորդ է ֆուտբոլիստներ ձեռք բերելու ցուցանիշով: Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր Պրեմյեր լիգայի ակումբներին, որոնք 870 միլիոն ֆունտ ստերլինգի տրանսֆեր էին իրականցրել 2015-ի ամռանը:

Տրանսֆերային պատուհանի փակման օրը՝ օգոստոսի 31-ին, Պրեմյեր լիգայի ակումբները ծախսել են 150 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում