00:01  ,  1 սեպտեմբերի, 2016

«Ալաշկերտը» հաղթել է Իրաքի «Զախոյին»

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է անցկացրել Իրաքի «Զախո» թիմի հետ եւ հաղթել նվազագույն հաշվով: Միակ գոլը խփել է կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղալու հնարավորություն է տվել 20 ֆուտբոլիստների, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս թիմերի միջեւ նախորդ ընկերական խաղում գոլեր չէին գրանցվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում