23:48  ,  31 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը խփեց 5 գոլ

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի առաջին մրցակից դանիացիներն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի թիմին: Առաջին խաղակեսում 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Նիկոլայ Յորգենսենը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի հավաքականը Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում ընկերական խաղ էր անցկացրել Չեխիայի հավաքականի հետ՝ պարտվելով 0:3 հաշվով:

Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում:

Ընկերական խաղ

Դանիա – Լիխտենշտեյն՝ 5:0

Նիկոլայ Յորգենսեն, 30, 33, Անդրեաս Կորնելիուս, 49, Վիկտոր Ֆիշեր, 62, Յենս Լարսեն, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում