22:05  ,  31 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականը պարտվում է չեխերին, Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ շարունակել խաղը (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին ընկերական խաղ է անցկացնում Չեխիայի թիմի հետ:

Չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի: Չեխերը խփեցին արագ գոլ, իսկ հաշիվը կրկնապատկեցին խաղակեսի վերջնամասում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 38-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ընդմիջում է:

Ընկերական խաղ, Մլադա Բոլեսլավ

Չեխիա – Հայաստան՝ 2:0 (առաջին խաղակես)

Լադիսլավ Կրեյչի, 4, Վացլավ Կադլեց, 34

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան (Արտակ Եդիգարյան, 38), Գեղամ Կադիմյան, Գեւորգ ՂազարյանՄարկոս Պիզելի:

Չեխիա. Տոմաշ Վացլիկ («Բազել»), Պավել Կադերաբեկ («Հոֆենհայմ»), Մարեկ Սուխի («Բազել»), Լուկաշ Պոկորնի («Վիկտորիա»), Դանիել Պուդիլ («Շեֆիլդ Ուենսդեյ»), Վլադիմիր Դարիդա («Հերտա»), Դավիդ Պավելկա («Կասիմփաշա»), Լադիսլավ Կրեյչի («Բոլոնիա»), Յիրի Սկալակ («Բրայտոն Էդն Հոուվ Ալբիոն»), Վացլավ Կադլեց («Միտյուլանդ»), Միլան Շկոդա («Սլավիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս