20:09  ,  31 օգոստոսի, 2016

Տիգրան Մարտիրոսյանը զրկվեց Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է դոպինգի պատճառով եւ պետք է վերադարձնի մեդալը, հայտնում է Օլիմպիական խաղերի կայքը:

Գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում հայտնաբերվել է ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: Տիգրան Մարտիրոսյանը Պեկինում բրոնզե մեդալ էր նվաճել 69 կգ քաշային կարգում:

Օլիմպիական խաղերի կայքում հրապարակած հայտարարությունում ասվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Տիգրան Մարտիրոսյանի մեդալը:

Հիշեցնենք, որ դոպինգի պատճառով Մարտիրոսյանը բաց թողեց նաեւ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում