18:50  ,  31 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Մեզ սպասվում է դժվարին շաբաթ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին:

«Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջեւում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018թ. առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ՝ ինչպես միշտ: Առա՛ջ, Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ չեխիական Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա – Հայաստան ընկերական խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 21:15-ին: Չեխիայի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ ընտրական հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում