16:10  ,  31 օգոստոսի, 2016

«Ռեալն» Իսկոյին առաջարկել է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում իսպանացի կիսապաշտպան Իսկոյի հետ:

AS-ի համաձայն՝ Արքայական ակումբն Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ունենալու համար: «Ռեալն» Իսկոյին դա հայտնել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մնում է թիմում:

Իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Տոտենհեմն» ու նրա նախկին ակումբ «Մալագան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում