18:30  ,  31 օգոստոսի, 2016

Հեթ-տրիկ ու կարմիր քարտ՝ գոլը տոնելու համար

«Նորբի» ակումբի շվեդ պաշտպան Մեդի Դրեշեւիչը ֆոտբոլի Շվեդիայի երրորդ դիվիզիոնի հերթական խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո կարմիր քարտ է ստացել գոլը տոնելու պատճառով: Երրորդ գոլը խփելուց հետո 24-ամյա ֆուտբոլիստը բարձրացել է տրիբունա եւ նստել աթոռին, ինչից հետո մրցավարը երկրորդ դեղին քարտն է ցույց տվել նրան՝ հեռացնելով խաղադաշտից:

Հատկանշական է, որ վերջին տարիներին Մեդի Դրեշեւիչը խփել էր ընդամենը մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում