Բուլղարական «Բոտեւ» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկոլայ Միտրովը նշանակումից 2 ժամ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից, գրում է Reuters-ը:
Գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո Միտրովն անցկացրել է առաջին մարզումը, որը խոչընդոտել են ակումբի ֆանատները: Տասնյակ երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ եւ, պահանջելով մարզիչի հրաժարականը, փորձել են նաեւ ծեծել նրան: Բանն այն է, որ Նիկոլայ Միտրովը համակրանք էր հայտնել «Բոտեւի» գլխավոր մրցակից, իր նախկին ակումբ «Լեւսկու» հանդեպ:
Միջադեպից հետո Նիկոլայ Միտրովը եւ նրա օգնականը հայտնել են թիմից հեռանալու մասին: Քիչ անց նրանց օրինակին հետեւել է նաեւ «Բոտեւի» սեփականատեր Ռումեն Չանդարովը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում