22:20  ,  31 օգոստոսի, 2016

Ալեքսանդր Գրիգորյանը` խորհրդանշական հավաքականում

«ԲՄԱ-Խաբարովսկը» գլխավորող Ալեքսանդր Գրիգորյանը Onedivision.ru կայքի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայ մասնագետի մասին կայքը գրում է հետեւյալը. «Ինչպես է բանակայինների մարզիչը վերջին շրջանում զգում իր սաների հնարավորությունները: 10-րդ տուրում նա կատարեց 4 փոփոխություն, եւ բոլորն էլ աշխատեցին: Ռուսլան Կորյանն ու Նիկիֆորովը գոլ խփեցին, իսկ Կալինսկին ու Դեդեկոն աչքի ընկան գոլային փոխանցումով»:

10-րդ տուրից հետո «ԲՄԱ-Խաբարովսկը» 14 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով