14:28  ,  31 օգոստոսի, 2016

«Բորուսիան» մերժել է «Բարսելոնային»

«Բարսելոնան» չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հեռանալուց հետո ցանկացել է ձեռք բերել շվեյցարացի Յան Ցոմերին:

Blick-ի համաձայն՝ Շվեյցարիայի հավաքականի 27-ամյա դարպասապահի տրանսֆերի հարցով կատալոնական ակումբը դիմել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը մերժել է:

Հիշեցնենք, որ Բրավոյի հեռանալուց հետո «Բարսելոնան» ձեռք էր բերել Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենին, որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս