12:33  ,  31 օգոստոսի, 2016

US Open. Կարլովիչը սահմանել է էյսերի ռեկորդ

Խորվաթ Իվո Կարլովիչը US Open-ի մեկ մրցախաղի էյսերի ռեկորդ է սահմանել: Նյու Յորքում մեկնարկած թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում նա 61 էյսի հեղինակ է դարձել թայվանցի Էն-Հսուն Լուի դեմ մրցախաղում, որում հաղթել է 5 սեթում (4:6, 7:6, 6:7, 7:6, 7:5):

US Open-ի էսյերի նախորդ ռեկորդը պատկանում էր Ռիխարդ Կրայչեկին, որը 1999-ին 49 էյս էր կատարել Եվգենի Կաֆելնիկովի դեմ մրցախաղում, գրում է АТP-ի կայքը:

US Open-ից առաջ Իվո Կարլովիչն առաջատար էր այս մրցաշրջանում էյսերի ցուցանիշով: Այս մրցաշրջանի 38 մրցախաղերում նա դարձել է 774 էյսի հեղինակ: Կարիերայի ընթացքում խորվաթ թենիսիստը գրանցել է 11 277 էյս, ինչը ռեկորդային ցուցանիշ է պատմության մեջ: US Open-ի երկրորդ շրջանում նա կխաղա ամերիկացի Դոնալդ Յանգի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում