11:03  ,  31 օգոստոսի, 2016

«Արսենալը» հաստատեց Մուստաֆիի տրանսֆերը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտնել է իսպանական «Վալենսիայի» գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին ձեռք բերելու մասին: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:

Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 2014-ին իտալական «Սամպդորիայից» էր տեղափոխվել «Վալենսիա», որի կազմում անցկացրել է 64 հանդիպում:

Նախօրեին «Արսենալը» ձեռք էր բերել նաեւ «Դեպորտիվոյի» իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսին:

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Արսեն Վենգերի թիմին միացել էին նաեւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական (45 միլիոն եվրո), ճապոնացի հարձակվող Տակումո Ասանոն եւ անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը (5 միլիոն եվրո):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս