10:33  ,  31 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգայի խաղերի ժամերը կփոխվեն

ՈւԵՖԱ-ն ծրագրել է փոխել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղերի անցկացման ժամերը, գրում է Bild-ը:

2018/19թթ. մրցաշրջանից երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին խաղերը կանցկացվեն 2 ժամի՝ 19:00 CET (Երեւանի ժամանակով 22:00-ին) եւ 21:00 CET (Երեւանի ժամանակով կեսգիշերին):

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայում զգալի փոփոխություններ են տեղի ունենալու 2018/19թթ. մրցաշրջանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում