00:09  ,  31 օգոստոսի, 2016

US Open. Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում է

Թենիսի «Մեծ սաղավարտի» չորրորդ մրցաշարում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել երկրորդ շրջան: Որակավորման մրցաշարից հիմնական փուլ դուրս եկած մոսկվացի թենիսիստը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Թոմաս Ֆաբիանոյի հետ եւ առավելության է հասել չորս սեթում՝  6:3, 6:3, 4:6, 6:3:

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեի Նիսիկորին, որը չորս սեթում է պարտության է մատնել գերմանացի Բենջամին Բեքերին:

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 46 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով