22:10  ,  30 օգոստոսի, 2016

Չեխիայի հավաքականի մարզիչ. Հավատում եմ, որ Հայաստանի դեմ խաղում կհասնենք դրական արդյունքի

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը վստահ է, որ Հայաստանի դեմ ընկերական խաղում կհասնի դրական արդյունքի: 60-ամյա մասնագետն այդ խաղում նորամուտը կնշի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումն օգտակար կլինի հյուսիսիռլանդացիների դեմ խաղից առաջ: Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները ցուցադրեն ամբողջ ներուժը եւ խաղան մեծ եռանդով:

Հայաստանի դեմ խաղում առաջին տեղում կլինի խաղաոճը: Պետք է խաղանք ստեղծագործելով եւ գրոհելով: Հավատում եմ, որ կհասնենք դրական արդյունքի: Եթե չլինի այդ արդյունքը, ապա Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղին կպատրաստվենք այլ մոտեցումներով»,- Յարոլիմի խոսքը մեջբերում է isport.cz-ն:

Չեխիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում