23:55  ,  30 օգոստոսի, 2016

Մոուրինյոն մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տարած առաջին մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդում»

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գլխավոր մարզիչը, որի գլխավորությամբ անգլիական թիմը մեկնարկում տանում է չորս անընդմեջ հաղթանակ պաշտոնական հանդիպումներում:

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին»:

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին երեք տուրերում Մոուրինյոյի գլխավորած թիմը 3:1 հաշվով ուժեղ է եղել «Բորնմութից», 2:0 հաշվով՝ «Սաութհեմփթոնից», 1:0 հաշվով՝ «Հալ Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս