20:16  ,  30 օգոստոսի, 2016

Լոնդոնի «Արսենալի» նոր հարձակվողը

Լոնդոնի «Արսենալը» ձեռք է բերել Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» հարձակվող Լուկաս Պերեսին: Տրանսֆերի արժեքը 17,1 միլիոն ֆունտ ստերլինգ է:

27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաեւ իսպանական «Ռայո Վալյեկանոյում», Լվովի «Կարպատներում», Կիեւի «Դինամոյում», հունական ՊԱՕԿ-ում:

Իսպանիայի անցած առաջնությունում Լուկաս Պերեսը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս