19:10  ,  30 օգոստոսի, 2016

Թոմաշ Ռոսիցկին 15 տարի անց վերադարձավ հայրենի ակումբ

Չեխ կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին 15 տարի անց վերադարձել է Պրահայի «Սպարտա», հաղորդում է չեխական ակումբի մամուլի ծառայությունը: 35-ամյա ֆուտբոլիստը հարազատ ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր եւ ստացել է 10 համարի մարզաշապիկը:

«Ես խոստացել էի ակումբի ղեկավարությանը, որը կվերադառնամ, եթե առողջ լինեմ: Ուրախ եմ վերադառնալ: Սկսում եմ մարզումներս: Նպատակս միայն խաղալը չէ, այլեւ հաղթելը»,- ասել է Ռոսիցկին:

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը Լոնդոնի «Արսենալն» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս