18:07  ,  30 օգոստոսի, 2016

Աշխարհի առաջնություն. Հայաստան - Ադրբեջան՝ 8:0

Ֆրանսիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սիմոնյանը 50 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Զիյադ Զեյնալովին:

Քառորդ եզրափակիչում Սիմոնյանը հաղթել է իտալացի Ջիովանի Ֆրենիին՝ 4:4: Կիսաեզրափակիչում Սիմոնյանը 4:6 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վլադիսլավ Մելնիկովին եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլետ Տաալաիբեկովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում