17:12  ,  30 օգոստոսի, 2016

«Բարսելոնան» 30 միլիոն եվրոյով գնեց Ալկասերին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հայտարարել է «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերին գնելու մասին: Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կատալոնական ակումբը վճարել է 30 միլիոն եվրո: Ալկասերի տրանսֆերային արժեքը պայմանագրում ամրագրվել է 100 միլիոն եվրո:

«Վալենսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դեմ էին Ալկասերի տեղափոխությանը, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է մնալ «Վալենսիայում»:

Իսպանիայի անցած առաջնության 34 հանդիպումներում Ալկասերը խփել է 13 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում