14:30  ,  30 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականը Մլադա Բոլեսլավում է

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երեւան-Պրահա չարտերային չվերթով ժամանել են Պրահա, հայտնում է ՀՖՖ կայքը:

Չեխիայի մայրաքաղաքից հայկական թիմն ավտոբուսով ուղեւորվել է Մլադա Բոլեսլավ քաղաք, որտեղի «Մեստսկի ստադիոն» ստադիոնում օգոստոսի 31-ին՝ Երեւանի ժամանակով 21:15-ին, կկայանա Չեխիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում: Օգոստոսի 30-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, կկայանա Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Չեխիայում:

Նախապես հրավիրված 26 ֆուտբոլիստներից Չեխիայի եւ Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին նախապատրաստվելու համար ընտրվել են 23 ֆուտբոլիստներ. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով, «Շիրակ»                                 

Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Գեւորգ Հովհաննիսյան, «Շիրակ»                             

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)   

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Լեւոն Հայրապետյանը չի մասնակցի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը եւ հարձակվող Վարդան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Չեխիայի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով