15:44  ,  30 օգոստոսի, 2016

«Արսենալը» կբաժանվի Ջեկ Ուիլշիրից

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրն առաջիկայում կհեռանա Լոնդոնի «Արսենալից»:

SKY SPORTS-ի համաձայն՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ունենա մշտական խաղային պրակտիկա, այդ պատճառով այս մրցաշրջանում նրան վարձավճարով կտրամադրի այլ ակումբի: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուիլշիրը մասնակցել է 2 խաղի՝ դաշտում անցկացնելով 20 րոպե:

Անգլիայի նախորդ առաջնությունում նա վնասվածքի պատճառով անցկացրել էր ընդամենը 3 հանդիպում: Այժմ «Արսենալը» փնտրում է ակումբ, որը մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը կհամաձայնի իրականցնել Ուիլշիրի տեղափոխությունը եւ երաշխավորել, որ նա կստանա խաղային ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում