13:07  ,  30 օգոստոսի, 2016

Ջո Հարթը տեղափոխվում է A Սերիա

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի դարպասապահ Ջո Հարթը կարիերան կշարունակի իտալական «Տորինոյում»: Այդ մասին հայտնել է 29-ամյա դարպասապահի գործակալ Ջոնաթան Բարնետը: Հարթը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը, որպեսզի պայմանագիր կնքի «Տորինոյի» հետ:

«Այո, Հարթը կխաղա «Տորինոյում»: Գործարքը մոտ է ավարտվելուն: Ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Թուրին, իսկ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել նրան»,- գործակալի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Ջո Հարթը 2006-ից է «Մանչեսթեր Սիթիի» համակարգում: Անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույսեր չէր կապում նրա հետ եւ ձեռք բերեց «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում