14:14  ,  30 օգոստոսի, 2016

Զիդանը կփորձի Սիլվային տանել «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի ծառայություններով, հաղորդում է Le10Sport-ը:

Արքայական ակումբը Սիլվային դիտարկում է որպես Խամես Ռոդրիգեսին փոխարինող: Չնայած Զիդանը հայտնել էր, որ հույսեր է կապում կոլումբացի կիսապաշտպանի հետ, սակայն թիմը կարող է վաճառել նրան:

Բերնարդո Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Աթլետիկոն»: Նա 2014-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» է տեղափոխվել «Մոնակո», իսկ Պորտուգալիայի ազգային հավաքականում անցկացրել է 6 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում