13:49  ,  30 օգոստոսի, 2016

«Բարսելոնան» Մեսիի հետ կբանակցի նոր պայմանագրի շուրջ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ նշել է, որ ակումբը ցանկանում է երկարաձգել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը: 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը:

«Մեսին դեռ ունի 2 տարվա պայմանագիր, սակայն մենք նրա հետ կխոսենք այն երկարաձգելու վերաբերյալ: Ցանկանում ենք, որ Լեոն շարունակի խաղալ «Բարսելոնայում»: Մեսին շատ ուժեղ մարդ է՝ մեծ ամբիցիաներով: Միշտ կարող ենք հույսեր կապել նրա հետ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում