12:07  ,  31 օգոստոսի, 2016

Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլային Եվրոպայում օգոստոսի 31-ն ընկերական խաղերի օր է:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկիստադիոն» ստադիոնում կմրցի Եվրո-2016-ի մասնակից Չեխիայի հավաքականի հետ, որը 34-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 102-րդ տեղում է):

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախում կընդունի Ֆինլանդիայի թիմին, իսկ ռուսներն Անթալիայում կխաղան Թուրքիայի դեմ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջին մրցակից դանիացիներն ուժերը կչափեն Լիխտենշտեյնի հետ:

Ընկերական խաղեր

Չեխիա – Հայաստան՝ 21:15-ին (Երեւանի ժամանակով)

Էստոնիա – Մալթա՝ 19:30

Նորվեգիա – Բելառուս՝ 21:30

Դանիա – Լիխտենշտեյն՝ 22:00

Թուրքիա – Ռուսաստան՝ 22:15

Ալբանիա – Մարոկկո՝ 22:30

Գերմանիա – Ֆինլանդիա՝ 22:45

Իռլանդիա – Օման՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով