10:31  ,  30 օգոստոսի, 2016

Շմեյխել. Ամեն ինչ կանեմ Հայաստանի հավաքականի դեմ խաղին պատրաստ լինելու համար (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելի վիրահատությունը հաջող է անցել: Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատմել է, որ մտածում է Հայաստանի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղի մասնակցելու մասին:

«Վիրահատությունը հաջող է անցել: Սկսում եմ վերականգվել: Կփորձեմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի շուտ վերադառնամ եւ մասնակցեմ Հայաստանի հավաքականի դեմ կիրակնօրյա խաղին»,- թվիթերյան էջում գրել է Շմեյխելը` տեղադրելով լուսանկար:

Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: Կասպեր Շմեյխելը Դանիայի հավաքականին չի օգնի Լիխտենշտեյնի դեմ ընկերական խաղում, որը կկայանա սեպտեմբերի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում