12:35  ,  30 օգոստոսի, 2016

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոնը պարտվել է US Open-ի առաջին շրջանում

Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգը չի հաղթահարել Նյու Յորքում մեկնարկած թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը: Առաջին մենախաղում նա 4:6, 2:6 հաշվով անակնկալ պարտություն է կրել չինացի Չժեն Սայսանից:

Չինուհու հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Կատերինա Բոնդարենկոն, որը պայքարից դուրս է թողել Չինական Թայբեյը ներկայացնող Սե Շուվեյին:

Հիշեցնենք, որ Մոնիկա Պուիգը նվաճել էր Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս