22:10  ,  29 օգոստոսի, 2016

Յուրա Մովսիսյանը՝ հանդիպման լավագույն խաղացող

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել էր «Կոլորադոյի» դեմ ՄԼՍ-ի հերթական տուրի հանդիպմանը:

Rslsoapbox.com-ը 29-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 8-ով (առավելագույնը՝ 10)՝ ճանաչելով հանդիպման լավագույն խաղացող:

«Մովսիսյանը կդառնար հեթ-տրիկի հեղինակ, եթե արդյունավետ իրացներ 11 մետրանոցը: Սակայն նրա ազդեցությունն արդյունքի վրա առանց դրա էլ հսկայական էր: Նրա վճռականությունն ու դուբլը նպաստեցին հերթական կամային հաղթանակին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» հաղթել է 2:1 հաշվով: 76 րոպե անցկացրած Յուրա Մովսիսյանը խփել է երկու գոլ եւ չի կարողացել արդյունավետ իրացնել իր վաստակած 11 մետրանոցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս